Մեզ նոր առաջնորդներ են պետք


12:38 , 13 օգոստոս, 2014

Հրապարակային իմ ելույթներում քանիցս նշել եմ, որ քաղաքական դաշտում գործող մեր կուսակցությունները չեն կարող էական դրական փոփոխություններ բերել երկրին, քանի որ նրանք չեն ճանաչում այն ժողովրդին, որին ուզում են առաջնորդել:
Այդպես էլ եղավ, ու ներկա ներքաղաքական նիհիլիզմը դրա հաստատումն է:

Այդ կուսակցություններն իրենց անհաջողությունները պայմանավորում են մեր ժողովրդի անողջունելի հատկանիշներով: Մինչդեռ վերջին շաբաթների իրադարձություններն ապացուցեցին, որ հայությունն ունակ է միաբանվելու ազգային խնդիրների շուրջ:

Այնպես որ մեզ նոր առաջնորդներ են պետք, ովքեր գիտեն
- որ մարդու հնարավորությունները չեն սահմանափակվում պարզունակ դրսևորումներով
- որ մարդու գեների մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը և հնարավոր է մարդու մոտ գրգռել նրա պատմության այս կամ այն շրջանի ՙգենային կոդը՚, 
- որ մարդու հոգու ԳԱՂՏՆԻ ՈՒԺԻ բանալին գտնելու դեպքում կարելի է անճանաչելիորեն կերպափոխել նրան:

Առաջնորդներ, ովքեր հաշվի առնելով հայի զգացմունքային լինելը` կգտնեն դեպի նրա սիրտ տանող ՙճանապարհը:

Եվ այդժամ ամենքին պարզ կդառնա, որ մեր էպոսը լեգենդ չէ, այլ իրականություն:

Եվ կլինի դա շուտով: