Քսանհինգ տարվա մեջ առաջին անգամ Microsoft ընկերությունը փոխում է իր տարբերանշանը. նոր տարբերանշանը՝ այստեղ


16:01 , 24 օգոստոս, 2012

Քսանհինգ տարվա մեջ առաջին անգամ Microsoft ընկերությունը լրիվ նոր տարբերանշանով է ներկայացել սպառողին։ Ինչպես նշված է ընկերության պաշտոնական բլոգում, վերջերս ընկերությունը փոփոխել է բոլոր արտադրանքների լոգոները, դարձնելով դրանք ավելի համահունչ ժամանակին եւ եւ դիզնայնի նոր իդեոլոգիային։

Ի տարբերություն նախկին լոգոտիպի, նոր տարբերանշանը նոր շրիֆտ է ստացել, իսկ գրաֆիկական էլեմենտն արդեն 4 հավասար քառակուսիներ են՝ ընկերության պաշտոնական 4 գույներով։

Այսօրվանից նոր լոգոն տեղադրվել է ընկերության բոլոր կայքերում եւ արտադրանքներում։