Ադրբեջանական զինուժը նոր զոհ ունի


13:36 , 11 օգոստոս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ադրբեջանական զլմ-ները` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում են շփման գծում զոհի մասին:

Զոհվածը 1995 թվականի ծնված ժամկետային զինծառայող Ռուֆաթ Նազիմ օղլի Ֆաթալիզադեն է:

ԼՂ ՊՆ-ից իր հերթին հայտնում են, որ Առաջնային գծում անցած գիշեր նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ