Թուրքական TRT-ի եթերում՝«հայկական գնդակից» վիրավոր, լացող ադրբեջանցի զինվորը(video)


11:42 , 10 օգոստոս, 2014

 

Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ էր տարածել, որոնց համաձայն՝ վերջինշրջանում առաջնագծում «հայկական գնդակից» վիրավորզինծառայողները շարունակելու են բուժումը Թուրքիայում, որտեղ էլ մեկնել օգոստոսի 9-ին։ Նրանց բուժման ծախսերը հոգալու է Թուրքիայի ԱԳՆ-ին ենթակա Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալությունը (TIKA):

Այսօր արդեն թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը հարցազրույց է վերցնում վիրավորներից մեկից, որն ամբողջ զրույցի ընթացքում լալիս է: Ուշագրավ է, որ «հայկական հարձակումից» վախեցած, արտասվողզինծառայողի կերպարն ըստ էության հակասում է Ադրբեջանիպետական քարոզչությանը, որը ներկայացնում է սեփականզինված ուժերի զինծառայողին որպես ուժեղ, հաղթող, հայերինջարդող, ոչնչից ու ոչ մեկից չվախեցող,  «աշխարհի հզորագույնբանակներից մեկի» զինվոր: