Արդյոք խորհրդանշակա՞ն չէ «մարտեր առանց կանոնների» մարտաձևի եզրափակիչը Բաքվի ֆաշիստական վարքի համատեքստում


03:37 , 10 օգոստոս, 2014

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները դիտելու են «մարտեր առանց կանոնների» մարտաձևի եզրափակիչը: Արդյո՞ք այն խորհրդանշական չէ Բաքվի անմարդկային ու ֆաշիստական վարքի համատեքստում: Խաղաղ բնակչին խոշտանգելը և սպանելը, քնած մարդուն կացնահարելը և բազմաթիվ նմանատիպ դիպվածներն այս մարտաձևի կանոնների ուղիղ մեկնաբանություններն են Ադրբեջանի կողմից: