Երեկ ԱՄՆ-ից օգնություն է ուղակվել Իրաք` եզդի փախստականների համար


08:49 , 8 օգոստոս, 2014

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ խոսել է Իրաքում եզդիների շուրջ ստեղծվավ իրավիճակի մասին: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ինքը որպես նախագահ թույլ չի տա, որ ԱՄՆ ներքաշվի ևս մեկ պատերազմի մեջ: Բարաք Օբաման իր խոսքում նշել է, որ ԱՄՆ կարող է ավիացիոն հարվածներով օգնության հասնել, եթե տեսնի դրա անհրաժեշտությունը:Իրաքի եզդի փախստականներին ԱՄՆ-ն հումանիտար օգնության կհասնի:
ԱՄՆ նախագահի ելույթից հետո երեկ արդեն իսկ մարդասիրական օգնություն է ԱՄՆ-ից ուղակվել Իրաք` եզդի փախստականների համար: Ինչպես նշում է abcnews լրատվականը ԱՄՆ-ի կողմից ուղարկվել է սննունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ:

Կից տեսանյութն՝ այստեղ