Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հակամարտ ուժ չունի, ԼՂՀ-ն ունի կազմավորված բանակ


16:27 , 7 օգոստոս, 2014

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հակամարտ ուժ չունի, ԼՂՀ-ն ունի կազմավորված բանակ: Հակամարտ ուժ ունի, ասենք, Ուկրաինայի ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ԼՂՀ-ն Ադրբեջանի հետ շփման գիծ չունի, ԼՂՀ-ն ունի սահման ինչպես դրա այնպես էլ՝ ՀՀ-ի հետ: Գոնե քարոզչական ճակատում մեզ կարո՞ղ ենք թույլ տալ դուրս գալու ԵԱՀԿ ՄԽ, կամ այլ կառույցների տերմինաբանությունից: Ի վերջո, այդ նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների կողմից Դովիլում կիրառված հակամարտության ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐ եզրը Ադրբեջանը երբեք չի օգտագործում, հակառակը՝ ԼՂՀ-ն համարում է սեպարատիստական-տեռորիստական խմբավորման վայր: Իսկ ԼՂՀ-ն, իրականում, ունի սահման, որտեղ տեղակայվոծ են իր Զինված ուժերի ստորաբաժանումները: