Աղոթում եմ ու խնդրում, որ մենք հերթական անգամ մեծ քաղաքականության զոհ չդառնանք


09:43 , 4 օգոստոս, 2014

Սահմանամերձ շրջաններում ապրող իմ հայեր, ներեցեք ինձ, ներեցեք, որ ձեր կողքին չեմ ու ձեզ հետ ամեն կրակոցից չեմ հասկանում, թե ինչ ասել է սեփական կյանքի գնով հայրենի հողում մնալն ու հող, ասել է թե հայրենիք պահելը: 
Ներեցեք ինձ: 
Միակ բանն այժմ, որ կարող եմ ձեզ, մեր տղերքի ու մեր բոլորիս` հայերիս համար անել, աղոթելն է, որ իրական պատերազմ չսկսվի, ու թեև գիտեմ, որ ձեզ համար մշտապես իրական է այդ պատերազմն էլ ու դրա հետևանքներն էլ, բայց ես աղոթում եմ ու խնդրում, որ մենք հերթական անգամ մեծ քաղաքականության զոհ չդառնանք ու մեր ջահել ջիվան տղերքին կրակի բերան չտանք: