Ե՞րբ կհասկանաք, որ «ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ զորքեր» տերմինը սխալ է


14:45 , 3 օգոստոս, 2014

Ինչ պետք է լինի, որ մարդիկ հասկանան, որ ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ զորքեր տերմինը սխալ է. սա քաղաքացիական պատերազմ չի, որ մի կողմը վերահսկում է որևէ տարածք , ունի զորք ու դառնում է հակամարտ մյուս ուժի հետ: Եվ ոչ թե շփման գիծ, այլ՝ սահման, որովհետև սահմանը պետության չափորոշիչ է, իսկ շփման գիծը՝ իրավական առումով անհասկանալի, քաղաքական առումով շատ խոցելի հասկացություն է: Ի դեպ, ադրբեջանցիները միշտ ԼՂՀ հարցում կիրառում են խիստ ընտրովի և խիստ քարոզչական տերմինաբանություն, նրանք հետևողականորեն կիրառում են նաև այս ձևակերպումները: Այդ դեպքում կոնֆլիկտը քաղաքացիական ներկայացնելու համար արդեն լուծվում են ստարտային քայլերը: