Չինացի գիտնականները պարզել են Չինական պարսպի ամրության և «երկարակեցության» գաղտնիքը


15:43 , 21 օգոստոս, 2012

Չինացի գիտնականները պարզել են Չինական պարսպի ամրության և «երկարակեցության» գաղտնիքը։ Քիմիկոսները պարզել են, որ կառույցի քարե սալիկներն ամրացնող լուծույթի բաղադրության մեջ ներառված է եղել բրնձի մածուցիկ շիլա։ Չժեցզյան շրջանի համալսարանի պրոֆեսորի խոսքով՝ մոտ 600 տարի առաջ Չինական պարիսպը կառուցող բանվորները սալիկներն ամրացնող լուծույթը պատրաստել են եփած բրնձից և թույլ կիրից. այդ ժամանակ բրնձի շիլայի օգտագործումը բավական առաջադեմ և նորարար քայլ էր։ «Լուծույթի գաղտնիքը օրգանական և անօրգանական նյութերի հատուկ համադրման մեջ է, որի արդյունքում ստացվում է բարձր մեխանիկական ամրությամբ օժտված մի նյութ»,- պարզաբանել է գիտնականը. հողի այն հատվածներում, որտեղ այդ լուծույթից մեկ-երկու կաթիլ է թափվել, մինչև հիմա բույս չի աճում։ Հետաքրքրական է, որ բրնձի այն տեսակը, որից ամուր սոսինձն էր պատրաստվում, բանվորներն օգտագործել են նաև սննդի մեջ։