Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգի համար Գյուլենական համայնքը 1,5 մլն դոլար է ծախսել


16:02 , 28 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ֆեթուլլահ Գյուլենի` Թուրքիայում եւ ԱՄՆ-ում գործող գաղափարակիցների համայնքը վերջին 8 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգի համար 1,5 մլն դոլար է ծախսել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր10» լրատվական կայքը` հղում կատարելով ամերիկյան Buzzfeed կայքին:

Նշվում է, որ 2007 թվականից սկսած Գյուլենական համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգ իրականցնելու համար ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին 1,5 մլն դոլարի նվիրատվություն է կատարել: Նվիրատվություն ստացած անձանց շարքում նշված են այնպիսի անձինք, ինչպիսիք են ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ այլք:

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում` Թուրքիայում: Մինչեւ վերջերս այն համարվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ