Մալազիան 68 ոստիկան կուղարկի Դոնեցկ` բոյինգի կործանման վայրում աշխատելու համար


09:25 , 28 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Առաջիկա շաբաթ մալազիական կողմը ոստիկանների խումբ կուղարկի Ուկրաինա` «Boeing 777»-ի աղետի վայրում աշխատելու համար: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից: «Հուլիսի 30-ին 68 ոստիկաններ կմեկնեն Կուալա Լումպուրից և կմիանան տեղում աշխատող միջազգային փորձագետներին»-նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Մալազիայի կառավարության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդայի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ