Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել արգելափակված մեքենան


08:28 , 28 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Հուլիսի 27-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` թերակղզու մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը, դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: