Վ. Բրյուսովի անվան համալսարանում հրդեհը մարվել է


12:52 , 25 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում հրդեհ է բռնկվել:

Ինչպես փոխանցում է eMedia.am-ի թղթակիցը դեպքի վայրից, ժամը 11:40-ի հատվածում ահազանգ է ստացվել, որ համալսարանի տանիքից ծուխ է դուրս գալիս: Րոպեներ անց դեպքի վայր են շտապել ԱԻՆ հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցները, ովքեր սկսել են հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել: