Մեր ժամանակներում համաճարակի պես մի բան է դարձել, երբ աղջիկները այդպես էլ տանն են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ դրա համար օբյեկտիվ պատճառներ չկան: Ձեզ ենք ներկայացնում «տանը մնացած» մի աղջկա մտքեր, որտեղ նա բացատրում է, թե ինչպես ստացվեց այնպես, որ նա չի ապրում իր տղամարդու հետ: Սակայն սա ինչ-որ բողոքագիր չէ, նրան դուր է գալիս իր կարգավիճակը, որովհետև նա գնահատում է ազատությունը, և նա ամենևին չի տենչում ամեն օր հաշվետվություն ներկայացնել, թե ինչ է արել:
«Ինչի՞ համար ենք մենակ պարում… հանուն ազատության: Ես ուզում եմ անել միայն այն, ինչ ԵՍ եմ ուզում անել, և ուզում եմ դա անել հիմա: Ես ուզում եմ անկողնում մնալ մինչև ժամը 10-ը, ոչնչի մասին չմտածել և ուտել հեռուստացույցի առջև: Ու ես անում եմ այս ամենը և լրիվ հարմարավետ եմ ինձ զգում իմ կարգավիճակում, որովհետև դա իմ ընտրությունն ու որոշումն է:
Այսպիսով, սիրելի աղջիկներ, հարմար դիրք զբաղեցրեք և շարունակեք կարդալ, իսկ տղամարդիկ կարող են գնալ գրողի ծոցը, բայց ոչ շատ հեռու :)
Երբ եղանակը այդքան էլ լավը չէ, ժամանցի լավագույն գոտին քո մահճակալն է. ոչ լեփ-լեցուն բարը, այլ փափուկ և հարմարավետ մահճակալը: Չնայած, մյուս կողմից էլ տխուր է, որ այստեղ դու կարող ես միայն քո երազներին հանդիպել:
Ոչ ոք չի ուզում հարաբերություններ ունենալ ալկոհոլը չարաշահող աղջկա հետ: Աղջիկներ, համաձայնեք, որ մենք էլ կարող ենք դա հասկանալ, բայց չգիտես՝ ինչու, տղամարդկանց ոչ ոք չի դատապարտում դրա համար, մինչդեռ դա այդքան էլ տհաճ բան չէ: Արդար չէ:
Դու ստիպված չես քեզ վրա կրել անծանոթների հայացքները, ովքեր պլշվում են քեզ վրա, երբ դու Նրա կամ Նրա բարեկամների տանն ես, քեզ ոչ ոք չի գնահատում ողջ երեկոյի ընթացքում, և դա հիանալի է:
Միակ վախը, որն ավելի ուժեղ է, քան Նրա ընտանիքի հետ ծանոթանալը՝ Նրան ընտանիքիդ հետ ծանոթացնելն է:
Սովորաբար, ես անգամ չգիտեմ, թե ինքս ինչ պատրաստեմ ինձ համար, ուր մնաց թե մի տղամարդու ուտելու մասին հոգ տանեմ:
Ինչո՞ւ ես պետք է ընտրեմ, թե անկողնու որ կողմն է իմը, եթե կարող եմ ինձնով անել ողջ անկողինը: Բացի դրանից, լվացքս ավելի քիչ էլ լինում, երբ մենակ ես եմ քնում իմ մահճակալում:
Ընկերուհիս վերջն է, և ես նրան վստահում եմ անգամ իմ ամենանվիրական գաղտնիքները: Նա գրեթե ամեն ինչում ավելի լավն է, քան ցանկացած պոտենցյալ զուգընկեր. կլսի, կհասկանա, կուրախանա ու կտխրի քեզ հետ, և նրա հետ խոսելու թեմա միշտ կա: Միակ դաշտը, որտեղ նա չի կարող մրցակցել պոտենցյալ զուգընկերոջ հետ, անկողինն է:
Հարաբերություններում ամենակարևորը փոխըմբռնումն է, համբերությունն ու փոխզիջումներին գնալու ունակությունը: Բոլոր երեքն էլ ամենևին իմ մասին չեն և իմ ուժեղ կողմերը չեն:
Հակառակ սեռի ներկայացուցիչ ընկերները թարմ օդի պես են՝ ընկերուհիների կյանքի պատմություններն ու դրամաները լսելուց հետո: Ու առհասարակ, ո՞վ է ասել, որ աղջիկները հարաբերություններում միշտ նվնվացող կողմն են: Միակ բանը, որ չեմ հանդուրժում, «պոդկաբլուչնիկներն են»:
Ինչպե՞ս կարող եմ վստահել իմ ճակատագիրը ինչ-որ մեկին, երբ այս աշխարհում չկա ոչ մի հաստատ բան:
Ինձ հարաբերություններ պետք չեն նաև այն պատճառով, որ ես չափազանց զբաղված եմ սերիալների սյուժետային գծերին հետևելով:
Արթնանալ, աշխատանքի գնալ, այցելել մարզասրահ, ճաշել, ծխել, լոգանք ընդունել և վերջապես քնել… ես վստահ չեմ, որ իմ երկրորդ կեսը կարող է տեղավորվել այս օրակարգում:
Չգիտեմ՝ ով՝ ինչպես, բայց ես գերադասում եմ գեղեցկադեմ տղամարդու, ով երբեմն անգամ կարող է արհամարհել ինձ, քան մուսի-պուսիներ անող մեկը:
Համենայն դեպս, պաղպաղակը չի փորձելու փոխել ինձ ու քննադատել իմ բնավորության տարբեր կողմերը: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, և փոխվել չեմ պատրաստվում:
Ինչո՞ւ ես պետք է հավաքեմ անկողինս, եթե միևնույնն է, վերադառնալու եմ երեկոյան: Այ, եթե ռեստորանում սեղան պատվիրելու մասին է խոսքը կամ կերակուր պատվիրելու, ես դրանում իրոք ուժեղ եմ: Մնացածը իմ մասին չէ:
Ես նյութապաշտ եմ ու ուզում եմ, որ ինձ համար վճարեն ռեստորաններում, տաքսիի ու իմ զվարճանքների համար: Բացի դրանից, ես դեմ չեմ թանկարժեք նվերներ ստանալուն:
Նա չափազանց ցածրահասակ է, չափազանց սենտիմենալ է, չափից շատ է զանգում, կամ ընդհանրապես չի զանգում, և նա քիչ ուշադրություն է դարձնում ինձ, և այլն, և այլն: Ցավոք, մենք տղամարդկանց հարցում չունենք հստակ չափորոշիչներ: