Հայաստանում ռուսական ռազմակայանը շարունակում է վերազինվել


14:43 , 23 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Հայաստանի ռուսական ռազմակայանում շարունակվում Է մարտական մեքենաների հավաքակայանների պլանային համալրումը ավիացիոն, ռազմական ու մասնագիտական անվավոր եւ թրթուրավոր զրահատանկային տեխնիկայի արդիական նմուշներով:

Ընթացիկ տարում Երեւանի եւ Գյումրիի զինվորական կայազորների միավորումներում նոր զենքի բաժինը ավելացել Է մինչեւ 40 տոկոս:

Ինչպես տեղեկացնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների զինծառայողներին մինչեւ այս տարվա օգոստոսի սկիզբը կհատկացվեն Կամայի ավտոգործարանի «Մուստանգ» ընտանիքի նոր 2, 3 եւ 4-սռնանի ավտոմեքենաներ: Դրանք կսկսեն նյութական ունեցվածքով ապահովել այն ստորաբաժանումները, որոնք առաջադրանքներ են կատարում «Կամխուտ», «Ալագյազ» եւ «Փամբակ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրներում, ինչպես նաեւ «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի զինվորական օդաչուներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ