Ժամանակն է դադարեցնել այս անհեթեթությունը, որը կոչվում է Գազայի օկուպացիա Իսրայելի կողմից. Սերժ Թանկյան


16:53 , 22 հուլիս, 2014

Ժամանակն է դադարեցնել այս անհեթեթությունը, որը կոչվում է Գազայի օկուպացիան Իսրայելի կողմից։ Մի ազգ, ով հոլոքոստի միջով է անցել, այժմ ինքն է օկուպացնում մեկ ուրիշին։ ԱՄՆ-ն եւ պաղեստինցի զինյալները պատրաստ են խաղաղ պայմաններում բանակցելուն, բայց Նեթանյահուին դա չի գոհացնում։ Այն, ինչ հիմա այնտեղ կատարվում է, ունի մեկ նպատակ. Իսրայելը կրկին ցանկանում է գերի վերցնել Պաղեստինի քաղաքական դիսիդենտներին։ ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի սադրանքներին, ինչից օգտվել է Իսրայելն ու սկսել իր օպերացիան, եւ խաղաղությունը կրկին մոռացության է մատվել։ Նաեւ ուզում եմ նշել, որ այսպիսի խոսակցությունները ոչ մի կապ չունեն հակասեմիթականության հետ. ԱՄՆ-ում այս հասկացությունները շատ են շփոթում: