Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանցի կինոպրոդյուսեր Վալերի Սահարյանը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի` աշխարհահռչակ կինոդերասաններ Դասթին Հոֆմանի, Ալեն Դելոնի և Էդրիան Բրոուդիի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է «LifeNews»-ը:
Ինչպես նշում է կայքը, «Armenia Production» ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի տատը Հայոց ցեղասպանության ականատես վերապրողներից է եղել: Այժմ պրոդյուսերը նախապատրաստում է ցեղասպանության թեմայով «Պացիենտ» ֆիլմի նկարահանումը, որի գործողությունները կատարվում են Փարիզի հոգեբուժական կլինիկաներից մեկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ