Էրեբունու մի շարք փողոցներում հուլիսի 21-ին ջուր չի լինի


10:28 , 19 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 21-ին` ժամը 09.00-20.00-ն, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան, Սասունցի Դավիթ, Բելինսկու, Լոմոնոսովի, Սուվորովի, Նոր Արեշի 5, 14, 16 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: