Բոինգ 777 օդանավի կործանումը Մոսկվայի մետրոյի վթարի պատասխանն էր


22:35 , 17 հուլիս, 2014

Ինչ-որ բան այն չէ:
Այն չէ:
Ես գրել էի կարծես երեկ ու ամողջովին համոզված էի, որ Մոսկվայի մետրոյում տեղի ունեցածը` ժամանակային եւ կատարման առումով չէր կարող ահաբեկչություն չլինել:
Ասել եմ` մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չկան:
Այսօր արդեն իսկ պարզ է դարձել, որ ռելսերի տակ ինչ-որ «օտար» երկաթյա իրեր կամ չգիտեմ ինչեր են եղել:
Ահա եւ մետրոյի պայթունից «հինգ րոպե չանցած»` այսօր մալազիական Բոինգ է պայթել Դոնեցկի գլխին:
Չպնդեմ, բայց գիտեմ... ներսով, որ դա մետրոյի պատասխանն էր:
Ու սա արդեն շատ վատ է, որովհետեւ խաղն այլեւս չարժե մոմի...
Քանզի այն բազում մարդակային կյանքեր արժե այլեւս...
Հարկավոր է կանգնել... ինչը դեռ չի հաջողվում սանկցիաներ պարտադրած եւ դրանցից ամենենեւին չազնվազած արեւմուտքին ու Ռուսաստանին:
Հ.Գ. Գուցե հենց սա է իրական Արմագեդոնը...