Շախմատի տան հարակից այգում կտռվել է մոտ 6-7 հատ հաստաբուն ծառ: Իհարկե հիմա կհայտարարեն, որ ծառերը չորացել էին և վտանգ էին ներկայացնում: Բայց դառը փորձը ցույց է տալիս, որ Երևանի այգիներում ոչ մի ծառ պատահական չի չորանում: Ու ինչ-որ մարդ կա, որ տրամաբանական, կամ խելքին մոտ կհամարի, որ իրար կողք աճող 5-6 հատ հաստաբուն ծառ միանգամից չորանան: