Էլինա Դանիելյանն իր հերթական հաղթանակն է տոնել Բուլղարիայում


11:21 , 15 հուլիս, 2014

Emedia.am_ը գրում է.

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության հերթական տուրում հաղթանակ է տարել Ալինա Կաշինսկայայի նկատմամբ: Վաստակելով 6 միավոր` Դանիելյանը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը, 1 միավորով զիջելով առաջատարներին:

Ինչպես հաղորդում է «armchess.am» կայքը, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը հաղթել Է Հուդիտ Ֆաչսին եւ վաստակել 5 միավոր, մոտենալով առաջատար տասնյակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ