Ուկրաինական արկից զոհ է գնացել Ռոստովի մարզի մեկ բնակիչ. ՌԴ ԱԳՆ-ն դաժան խոսակցություն է խոստանում


13:44 , 13 հուլիս, 2014

Ուկրաինական արկից զոհ է գնացել Ռոստովի մարզի մեկ բնակիչ: ՌԴ ԱԳՆ-ն դաժան խոսակցություն է խոստանում:

ՌԴ Դոնեցկ քաղաքում ուկրաինական կողմից արձակված արկն ընկել է բնակելի տան վրա` դառնալով մեկ մարդու մահվան պատճառ: Եվս երկուսը վիրավորվել են: Երեքն էլ ՌԴ քաղաքացիներ են: ՌԴ ԱԳ Նախարարությունը խոստանում է հերթական խիստ խոսակցությունը Ուկրաինայի հետ: ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել, որ տեղի ունեցած արտակարգ պատահարը խոսում է այն մասին, որ հենց ռուսների համար, ռուսական հողում առկա վտանգները որակական էսկալացիայի են ենթարկվել, միաժամանակ նշեով, որ պատահարը չի մնա նարձագանք ու ուկրաինական կողմի հետ չափազանց խիստ խոսակցություն է սպասվում այս հարցի առնչությամբ:ԱԳ փոխնախարարը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կատարվածը ևս մեկ անգամ վկայում է այն մասին. որ անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել արյունահեղությունն ու վերսկսել բանակցությունները խնդրին առնչվող բոլոր կաղմերի մասնակցությամբ արդեն ձևավորված կոնտակտային խմբի շրջանակներում: Այս մասին գրում է Ռեգնում գործակալությունը: