Աշխարհում մսամթերքի պահանջարկի զգալի աճ Է կանխատեսվում


22:03 , 11 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային պահանջարկի աճի տեմպերը հաջորդ տասնամյակում կդանդաղեն բնակչության ավելի դանդաղ աճի պատճառով, սակայն սպասվում Է այն մթերքների պահանջարկի զգալի աճ, որոնք սպիտակուցներ են պարունակում:

Այս կանխատեսումն արել են ՄԱԿ-ի պարենավորման եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) եւ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):

«Հացահատիկային մշակաբույսերը դեռեւս մնում են աշխարհի բնակչության մեծամասնության սննդակարգի հիմքը, սակայն եկամուտների աճը, ուրբանիզացումը եւ սննդի հարցում նախապատվությունների փոփոխությունները հանգեցնում են սպիտակուցների, ճարպերի եւ շաքարի բարձր պարունակությամբ մթերքի օգտագործման աճի»,-ասված Է հաշվետվության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ