Երևան-Ստեփանակերտ հետիոտնային-ճանաչողական արշավին այս տարի մասնակցում է 110 արշավական


11:02 , 11 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին կազմակերպվում է Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական արշավը:

Այս տարի արշավականները 110-ն են` Երևանի քաղաքապետարանի և վարչակա ն շրջանների աշխատակազմերի աշխատակիցներ, Հայաստանի սկաուտական շարժման կազմակերպության 14 անդամներ, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի 12 ուսանողներ, ովքեր Երևանի կողմից Ստեփանակերտին նվեր ուղարկված քանդակների հեղինակներն են:

Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական արշավի մասնակիցներին ԼՂՀ-ում դիմավորել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ