ԿԳՆ-ը նոր հնարավորություններ է ստեղծել բանակից զորացրվածների համար


21:33 , 10 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստարագրել, ըստ որի, Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխվել են ըստ բուհերի: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ