Emedia.am-ը գրում է.
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տանտերերի ցավալի ձախողումը կարող է բացասաբար ազդել նաև տեղի ներդրողների ու սպառողների վրա: Խոշոր մրցաշարերում ֆուտբոլային գերտերության անհաջողությունների և ազգային ֆոնդային շուկաների ֆինանսական զարգացումների կաը մեկ անգամ չէ, որ ապացուցվել է:
Մասնավորապես,«Bloomberg» գործակալության հաղորդմամբ, դեռևս նման եզրակացության են հանգել Բիզնեսի լոնդոնյան դպրոցի մի խումբ հետազոտողներ: Ըստ նրանց կատարած ուսումնասիրության, աշխարհի առաջնության եզրափակիչ մասից ազգային հավաքականի ձախողումը և դուրս մնալը հանգեցնում է նրան, որ հենց հաջորդ օրը պարտված երկրի ֆոնդային շուկայում 0,5 %-ի չափ անկում է գրանցվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ