Քարթեր անունով փոքրիկն ու Տոբի շունն անբաժան են իրարից: Նրանց ընկերության պատմությունը լուսանկարում է Քարթերի մայրը: Երեք տարի առաջ, երբ նա դեռ հղի էր, ամուսնու հետ որոշում են իրենց ընտանիքի անդամ դարձնել անտուն այս շանը: Փոքրիկի մայրն ասում է, որ որ դեռ այն ժամանակվանից Քարթերն ու Տոբին կապված են միմյանց: