Ահաբեկիչները զանգվածային ոճրագործություն են իրականացրել Համայի Խատտաբ գյուղի բնակիչների նկատմամբ


19:42 , 9 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Զինված ահաբեկչական խմբավորման հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրակնացված հարձակման զոհ են դարձել Համայի հյուսիս-արևմուտքում գտնվող Խատտաբ գյուղի բնակիչները:

Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զանգվածային սպանության զոհ են դարձել 14 քաղաքացիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Մարզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հուլիսի 9-ի վաղ առավոտյան ահաբեկչական խմբավորումը ներխուժել է գյուղ և գլխատել անմեղ մարդկանց, խոշտանգել նրանց մարմինները:

Համայի ազգային հիվանդանոցի տնօրեն Սալիմ Խալուֆը նշել է, որ զոհ է դարձել 7 կին և մեկ երեխա: Բացի զոհերից, հիվանդանոց է տեղափոխվել 2 վիրավոր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ