Ճիշտ կլինի, որ Բանանցը հրաժարվի իր ֆուտբոլիստների մեծ մասի ծառայությունից


21:11 , 8 հուլիս, 2014

Եթե Հայաստանի չեմպիոն Բանանցը, երկու խաղի արդյունքում չի կարողանում հաղթել անգամ գաճաճ պետություն համարվող Անդորայի չեմպիոնին, ապա ճիշտ կլինի, որ այդ ակումբը հրաժարվի իր ֆուտբոլիստների մեծ մասի ծառայությունից և ակումբը համալրի տեղացի պատանի ֆուտբոլիստներով: Վստահ եմ, որ այդ պատանիները ավելի պատվախնդիր հանդես կգային: Ընդհանրապես ինչներիս է պետք արտասահմանցի լեգիոներները, երբ մեր ակումբները պարտվում են անգամ գաճաճ պետությունների սիրողական ակումբներին: