Կոլումբիան թողնում է պայքարը, Բրազիլիան կիսաեզրափակչում կմրցի Գերմանիայի հետ (տեսանյութ)


02:07 , 5 հուլիս, 2014

Allsport.am-ը գրում է.

Ֆորտալեզայի «Կաստելան» մարզադաշտում կայացավ Աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի` Բրազիլիա-Կոլումբիա հանդիպումը:

Առաջին խաղակեսում Բրազիլիայի հավաքականին հաջողվեց արագ գոլ խփել, ապա վերահսկել խաղը: 7-րդ րոպեին անկյունային հարվածի իրացումից հետո գնդակը հայտնվեց Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի և պաշտպանների ուշադրությունից դուրս մնացած Տյագո Սիլվայի մոտ. բրազիլացիների ավագն օգտվեց հնարավորությունից և բացեց խաղի հաշիվը:

Սիլվայի գոլից հետո Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստներին չէր հաջողվում առջևի գծում սուր գործողություններ ձեռնարկել և լրջորեն անհանգստացնել Ժուլիո Սեզարին: Բրազիլացիներին հաջողվում էր կասեցնել Խամես Ռոդրիգեսի և Կուադրադոյի առաջխաղացումները, իսկ Կոլումբիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստներն առանձնապես աչքի չէին ընկնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ