Կասիլյասը հայհոյել է իր երեխային վիրավորած երկրպագուին


18:57 , 2 հուլիս, 2014

Allsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, որն իր սիրլիի՝ Սառա Կարբոներոյի և որդու հետ հանգստանում է լողափում, սոցիալական ցանցերում հրապարակել էր նախ իր, ապա Սառայի լուսանկարները որդու՝ Մարիտին հետ:

Լուսանկարներից մեկի տակ օգտատերերից մեկն անհարգալից մեկնաբանություն էր թողել երեխայի վերաբերյալ՝ գրելով՝ ջուրը գցի՛ր նրան: Այս օգտատիրոջը Կասիլյասը հայհոյել է և ավելացրել. «Հուսով եմ՝ այնքան ամոթ կունենաս, որ 3 րոպե կմտածես գրածիդ մասին: Հիմա՛ր»: