11 նոր նշանակում փրկարարական վարչությունում


18:39 , 2 հուլիս, 2014

Yerevannews.am-ը գրում է.

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 11 նոր նշանակում` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատում և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Արարատի, Վայոց Ձորի հրշեջ-փրկարարական ջոկատներում: ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ: Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՔՊ ՄԿՎ ավագ հրահանգիչ Աշոտ Գրիգորյանին շնորհվել է փոխգնդապետի կոչում, իսկ ՓՈՒՎ «Հրազդան ՋԷԿ»-ի խմբի հրամանատար Քաջիկ Պողոսյանին` մայորի կոչում: