Պաշտպանության նախարարությանը 18-20 տարեկան զինվորներով դեմ ենք տվել աշխարհին՝ դիմակայելու համար


21:30 , 28 հունիս, 2014

Այս սահմանային միջադեպերը թողել ենք միայն մեր զինվորների վրա: Պաշտպանության նախարարությանը 18-20 տարեկան զինվորներով դեմ ենք տվել աշխարհին՝ դիմակայելու համար: Արտգործնախարարությունը, որ հիմա պետք է գնդակոծեր միջազգային բոլոր կառույցները, լուռ է, մեռած կառույց, դիահերձարան: Էդվարդ Նալբանդյանն էլ ընդամենը դիահերձարանի տնօրեն է: Պետական բոլոր պաշտոնյաներն էլ զբաղված են միայն իրենց բիզնեսով, այսինքն փող աշխատելով: