Այսօր օդ կբարձրանա «թռչող ափսե». NASA


12:22 , 28 հունիս, 2014

Yerevannews.am-ը գրում է.

Այսօր NASA-ն կփորձի երկիր մոլորակի մթնոլորտ բաց թողնել «թռչող ափսե», որը կարող է օգտագործվել դեպի Մարս տիեզերագնացների ու ծանր բեռների տեղափոխման համար: 

Նշենք նաև, որ «թռչող ափսեն» փորձարկելու նախորդ դեպքերը հետաձգվել էին վատ եղանակային պայմանների պատճառով: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ այս «ափսեն» իրենից ներկայացնում է սկավառակ ու հսկայական պարաշյուտ, որը օդ կբարձրանա հավայան կղզիներից մեկի՝ Կաուաի շրջակայքից: