«Բիթլները փողոցն անցնում են անցումներով»


18:39 , 8 օգոստոս, 2012

1969 թվականի հենց այս օրը Լոնդոնի Էբբի-Րոուդ փողոցի երթևեկությունը կանգնեցվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից, քանի որ “The Beatles” հանրահայտ ռոք խմբի անդամները լուսանկարվում էին համանուն ձայնասկավառակի շապիկի համար: Լուսանկարիչ Իեն Մակմիլանը ուներ ընդամենը տասը րոպե բիթլներին նկարելու համար: Արվել է 6 լուսանկար, որոնցից հենց այս մեկը դարձավ «Էբբի-Րոուդ» անվանմամբ ձայնասկավառակի շապիկը: