Հիացմունքով ու նախանձով շնորհավորում եմ ուկրաինացիներին, վրացիներին ու մոլդավացիներին


16:02 , 27 հունիս, 2014

Հիացմունքով ու նախանձով շնորհավորում եմ ուկրաինացիներին, վրացիներին ու մոլդովացիներին՝ Եվրոպայի ընտանիքին միանալու կապակցությամբ: Մենք կիսում ենք նույն պատմությունը, նույն մշակույթը, նույն կրոնը, նույն արժեքները, որոնց առանցքն է մարդն ու նրա ազատությունը: Մենք կիսում ենք անգամ նույն թշնամուն` պատմության մեջ այս երեք երկրները, ինչպես եւ Հայաստանը, ինչպես եւ ողջ Եվրոպան առանձին ու միասին դիմակայել էինք թուրքական զավթմանը: Թող հավերժ անիծվեն այն ոչնչությունները, ովքեր տարիներ ու տասնամյակներ գողացան ու շարունակում են գողանալ մեր կյանքից, մեր երեխաների ապագայից, մեր երկրի պատմությունից, կապելով մեզ խորտակվող, դաժան, ագահ, նենգ, ողջ քաղաքակիրթ աշխարհին հակադրվող ու զավեշտական թուրք-ռուսական ցնորքով տարված համակենտրոնացման ճամբարին...