Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումները ապշեցնում են. օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր


12:58 , 25 հունիս, 2014

Նայում եմ հանրահայտ Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջը: Մի գրառում ինձ ուղղակի ապշեցրեց. «Նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար»: Ակամա հիշեցի հին ու բարի այն ժամանակները, երբ պարոն Հարությունյանը նույնպիսի նախանձախնդրությամբ ու ջանասիրությամբ լծված էր օֆշորի Տիկոյի կառավարության ՓԻ ԱՌ-ին և առիթը բաց չէր թողնում իր հրապարակումների սուր սլաքները ուղղելու Հովիկ Աբրահամյանի դեմ` շոշափելով ամեն անգամ Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան խնամիությունը և այն տեղադրելով երկրորդ նախագահի վերադարձի տեսլականի ֆոնին: 
Հետաքրքիր է կյանքը` նման թատրոնի ու ակամա ուզում ես ասել պարոն Հարությունյանին` օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր: