Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն այս անգամ շատ հետաքրքիր է ստացվում


09:27 , 19 հունիս, 2014

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էս անգամ շատ հետաքրքիր է ստացվում: Իսկապես մեկը մյուսից դիտարժան խաղեր են:

Հետաքրքիր են նաև ֆեյսբուքյան ընկերներիս կանխատեսումները: Մեկն ասում է, որ չեմպիոնության ամենահավանական թեկնածուն Գերմանիան է: Մյուսն Արգենտինային է հավատում: Չորրորդը Հոլանդիային կամ Իրանին...

Բոլորն էլ ճիշտ են ասում, իհարկե: Բայց մի շատ կարևոր հանգամանք, կարծում եմ, բաց են թողնում: Այն, որ չեմպիոն ԲՐԱԶԻԼԻԱՆ է դառնալու: