Սահմանամերձ գյուղերը մեզնից «հեշտ չեն պրծնի»


00:28 , 19 հունիս, 2014

Մինչև ամբողջ թափով ընթանում է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը ու Չինարի և Ոսկեպար գյուղերի խաղամարզահրապարակների ճոճանակներ, կարուսելներ, նստարաններ, տաղավարներ, տուռնիկները պատրաստվում են, որպեսզի շուտով տեղադրվեն իրենց տեղերում,
մենք անգործ չենք նստել և սահմանամերձ գյուղերի համար նոր ծրագրեր ենք սկսել: 
Դրանից առաջինի մասին մի փոքր կարող եմ կիսվել Ձեր հետ ;)
Շուտով՝ հուլիսի երկրորդ շաբաթ, մայրաքաղաքում կհյուրընկալենք Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի շրջանավարտներին: Ջրաշխարհ, բացօթյա կինոթատրոն, թանգարան, Ծիծեռնակաբերդ և այլ վայրեր այցերով՝ նրանց մայրաքաղաք այցելությունը չի սահմանափակվի, ու նրանց այստեղ սպասում է մի անակնկալ, որի մասին դեռ չենք գրի՝ ինֆորմացիայի արտահոսքը բացառելու համար:)))

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Nazeni Hovhannisyan ջանին՝ մեր նախագծերին ոչ միայն ֆինանսապես, այլ նաև իր «ռեսուրսներով» և ամբողջ եռանդով աջակցելու համար:

Մյուս ծրագրերի մասին կամաց-կամաց կբացահայտենք ամեն ինչ:))
Առայժմ էսքանը:)

Սահմանամերձ գյուղերը մեզնից «հեշտ չեն պրծնի»:))