Վայոց ձորի մարզպետը կմեկնի Ստրասբուրգ


17:47 , 17 հունիս, 2014

Եվրոպայի Խորհրդի քարտուղարության Քաղաքականության պլանավորման տնօրինության ղեկավար, դեսպան դոկտոր Պյոտր Սվիտալսկու հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի 2007 թվականի շրջանավարտ Էդգար Ղազարյանը հրավիրվել է Ստրասբուրգ՝ մասնակցելու 2014 թվականի հունիսի 19-ից 20-ը կայանալիք Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցների շրջանավարտների առաջին միջազգային սեմինարին, որը կրում է «Երիտասարդների կարողությունների օգտագործումը ժողովրդավարական ապագայի կառուցման համար» խորագիրը: Միջազգային սեմինարին մասնակցելու են 19 երկների շուրջ 50 ներկայացուցիչներ: Սեմինարի երկրորդ օրը «Ժողովրդավարական արժեքների փոխանակում. երիտասարդների կարողությունների ընդլայնումը կրթության միջոցով քաղաքացիական ժողովրդավարության համար» նստաշրջանի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը: