Տարօրինակություններով երիտասարդը զինված աջ ու ձախ է անում, իսկ մեր սիրելի լրագրողները «հերոսաբար» նկարահանում են բոլոր մանրամասները


10:18 , 13 հունիս, 2014

Սիրելի լրագրող գործընկերներ,
Եթե աշխատանքի բերումով նման տեսարանի ականատես լինեք, ապա խնդրում եմ, կապիկին ոչ թե մինչև վերջ նկարեք, այլ պարզապես թողեք ու փախեք, ինչպես անում են այս տեսանյութի զինվորականները: Հավատացեք՝ զինվորականները լավ գիտեն, թե ինչպես է պետք պաշտպանվել անկանխատեսելի զենքի կրակոցներից:

Երեկ Կենտրոն դատարանի դիմաց կատարվածն ինձ ապշեցրեց այլ տեսանկյունից. ակնհայտ տարօրինակություններով երիտասարդը զինված աջ ու ձախ է անում, իսկ մեր սիրելի լրագրողները «հերոսաբար» նկարահանում են բոլոր մանրամասները: Հավատացեք՝ այս տեսանյութի կապիկի համար որևէ նշանակություն չունի դիմացինը լրագրո՞ղ է, թե ոստիկան: