Պետք է սկսենք Հայոց եղեռնի մասին ֆիլմեր նկարել


11:28 , 10 հունիս, 2014

Մի անգամ ասեցի, որ էտ ախմախ սերիալների տեղը Արցախյան պատերազմի մասին ֆիլմեր նկարեն, բայց էս անգամ էլ ուրիշ կոչ եմ հնչեցնում: Սկսեք 1915թ. հայերի Եղեռնի մասին ֆիլմեր նկարել. նայեք հրեաներին. մինչև էսօր ֆիլմեր ա, որ նկարում են իրանց Հոլոքոստի մասին: Ու չասեք, թե ֆիլմը մեծ ծախսեր ա պահանջում. էնքա՜ն դերասան ա ավարտում թատերականը: Բոլորին հավաքեք նկարեք, թող փորձ ձեռք բերեն, դուք էլ անուն ու ազգի համար էլ մի բարի գործ կատարած կլինեք: Ափսոս, ես ֆիլմ նկարել, սցենար գրել չեմ կարող, թե չէ հիմա վաղուց մի փոքրիկ թիմ հավաքած կլինեի ու կպած կլինեինք սենց մի գործի: