Մի՞թե հասունացել է Նախիջևանն ազատագրելու պահը


16:35 , 9 հունիս, 2014

Պատերազմը, անխոս, հսկայական չարիք է, սակայն և անխուսափելի...

«Պատերազմից հնարավոր չէ խուսափել, այն հնարավոր է միայն ժամանակավորապես հետաձգել՝ Ձեր հակառակորդի օգտին», Նիկկոլո Մաքիավելլի, 1502թ.:

Մենք չենք կարող խուսափել պատերազմից, եթե թշնամին պարտադրի, մենք կարող ենք միայն ընդունել մարտահրավերը և հասնել լիարժեք հաղթանակի: Վերջին շրջանում հակառակորդը չի խուսափում անգամ ՀՀ-ՆԻՀ սահմանին լարվածություն հրահրելուց՝ չմտածելով, որ իրադարձությունները կարող են սպասվածից լիովին հակառակ ընթացք ունենալ՝ հնարավորություն ընձեռելով հայերիս վերջնականապես ազատագրել նաև մեր հայրենիքի կորսված ևս մեկ հատվածը՝ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ...