Զարմանալի է՝ ինչպես են շատերը ԽՍՀՄ Սահմանադրությունը համարում փայլուն


18:02 , 5 հունիս, 2014

Զարմանալի է՝ ինչպես են շատերը ԽՍՀՄ Սահմանադրությունը համարում փայլուն, նույնիսկ՝ դեմոկրատական, երբ այդ նույն սահմանադրությամբ մեկ կուսակցությունը՝ Կոմկուսն է միայն հանդիսանում «սովետական հասարակության ղեկավար ու շարժիչ ուժը, քաղաքական, պետական ու հասարակական համակարգի կորիզը», և ամրագրվում է մեկ գաղափարախոսության՝ մարքսիզմ-լենինիզմի գոյության իրավունքը: Ամեն ինչի չարիքը հենց այս տոտալիտարիստական գաղափարախոսական սահմանադրականացումն է: Սրանից ավելի տոտալիտար սահմանում դժվար է պատկերացնել, քանի որ տոտալիտար ռեժիմի ամենաառանցքային սկզբունքները հենց այդ երկու երևույթներն են: Իսկ որ քաղաքագիտությանը հայտնի լիներ մեկ կուսակցության թույլտվությամբ դեմոկրատիա, դա Դալին էլ կուզեր: Բա հո չէի՞ն գրելու, որ կարելի է «ժողովրդի թշնամիներին», «աջ տրոցկիստներին», Ստալինին իրենց մտքերում չերկրպագողներին աքսորել ու գնդակահարել կամ խթանել կոռուպցիան, կամ կազմակերպել ընտրություն՝ առանց ընտրության, կամ խանութներում ապրանք վաճառել «տակից» և այլն, որ ասեինք՝ վատ սահմանադրություն էր: