-Հո’րս արևևևևև… . Հերդ ի ՞նչ կապ ունի


22:15 , 1 օգոստոս, 2012

Հաճախ փողոցով քայլելիս կարելի է լսել` «հորս արև», «մորս արև» և այս շարքին դասվող այլ նողկանք արտահայտող բառեր: Ամենավատն այն է, որ դա հնչում է երեխայի բերանից, որով պետք է հնչեր իր պապերի գովքը: Բայց…..:
Մի փոքրիկ բան պատմեմ: Մեր բակում խաղում էին երկու երեխա: Մեկը մեր շենքից էր, մյուսը` իր ընկերը, ուրիշ շենքում էր բնակվում: Բակում կանգնած էի, երբ լսեցի հերթական «գրավիչ» բառը.
-Հորս արև մաքուր գոլ էր,-արտաբերեց տասը տարին նոր բոլորած երեխան:
 -Հերդ ի ՞նչ կապ ունի,-մոտենալով նրան՝ ասացի ես: Երեխայի դեմքը այլայլվեց, ու շփոթմունքից կարմրեց՝ բառիս բուն իմաստով: