«Կիսաբաց լուսամուտներ»-ի ստեղծագործական խումբը պահանջում է փաստաբանից ներողություն խնդրել Հրաչ Մուրադյանից


22:21 , 30 մայիս, 2014

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի` երեխաների խնամքի և Թուրքիա տեղափոխելու հավանակության թեմային նվիրված թողարկման նկարահանմանը մասնակցելու համար որպես հյուր հրավիրված փաստաբան Սուսաննա Մխիթարյանը «Ա-ԹԻՎԻ» (ATV) հեռուստաընկերության, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խմբի և բարեգործական հիմնադրամի հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող  արտահայտություններ է տարածում զանգածային լրատվության միջոցներով և պահանջում է տեսագրված հաղորդումը եթեր չհեռարձակել: Մասնավորապես`

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը հերքում է Սուսաննա Մխիթարյանի անհիմն մեղադրանքերը և պնդում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:  «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշրի տվյալ թողարկումը նպատակ ունի օբյեկտիվ ներկայացնել խնդիրը, բաց և հանրային քննարկումների շնորհիվ լուծումներ գտնել և օգնել մարդկանց: 

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը փաստաբան Սուսաննա Մխիթարյանին կոչ է անում հրապարակային ներողություն խնդրել հեռուստաընկերությունից և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հաղորդավար Հրաչ Մուրադյանից:  «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը փաստաբան Սուսաննա Մխիթարյանին կոչ է անում հերքել իր իսկ տարածած հերյուրանքները, որոնք նշված են այս հայտարարության տեքստում:

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը մտադիր է դիմել ՀՀ փաստաբանների պալատ` փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտման համար Սուսաննա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը մտադիր է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին` իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողի հասցեին վիրավորանքներ հասցնելու, սպառնալիքներ տարածելու և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խաչընդոտելու հատկանիշներով:

Եթե փաստաբան Սուսաննա Մխիթարյանը ողջամիտ ժամկետում չբավարարի այս հայտարարության մեջ նշված պահանջները և շարունակի իր հակաօրինական վարքագիծը, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը ստիպված կլինի դիմել դատական պաշտպանության` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:

Տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա թողարկումը եթեր կհեռարձակվի «Ա-ԹԻՎԻ» հեռուստաընկերության եթերով սույն թվականի հունիսի 2-ին և 3-ին` ժամը 20:30-ին: