Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանաների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվեց հայկական պետականությունը


00:50 , 28 մայիս, 2014

Շնորհավոր Մայիսի 28՝ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ԲԱՇ - ԱՊԱՐԱՆԻ, ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ԵՎ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՔԱՋԱՐԻ ՕՐԸ:

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: