Էռնեստ Հեմինգուեյ


23:59 , 25 մայիս, 2014

- Արի չխոսենք ու չմտածենք այն մասին, որ ամեն ինչ կարող էր բոլորովին այլ կերպ լինել:

- Գիտե՞ս, աղջիկս, դա հենց այն քիչ բաներից մեկն է, որ ես կարողանում եմ:

- Դու շատ բան ես կարողանում, շատ ու շատ տարբեր բաներ: Չհամարձակվես այդպես խոսել ինքդ քո մասին:

- Դե այո,- ասաց գնդապետը,- ես կարողանում եմ հարձակվել, ես կարողանում եմ նահանջել: Իսկ ուրի՞շ:

- Դու հասկանում ես ամեն բան նկարներից, գրքերից և կյանքից:

- Դե, դա բարդ գիտություն չէ: Նայիր կտավներին անկաշատ հայացքով, գրքերը կարդա ազնվորեն ու ապրիր` ինչպես ապրում ես…

«Գետակից այն կողմ, ծառերի ստվերում»hemingway-beard