Ամեն շրջանավարտի հետ վերապրում ենք այն նույն զգացողությունները, ինչ ունեցել ենք ավարտելիս


14:18 , 23 մայիս, 2014

Ամեն շրջանավարտի հետ վերապրում ենք այն նույն զգացողությունները, ինչ ունեցել ենք ավարտելիս: Հեռավոր 1993-ին էլ մենք էինք անհամբեր սպասում այս օրվան, ոմանք, հակառակը, ուրախ էին, որ վերջապես «ազատվեցին», սակայն հիմա անխտիր բոլորն են կարոտով հիշում դպրոցական տարիները: 
Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, կյանքը բացում է իր լայն դռերը, անցե՛ք այդ դռնով, ու թող հաջողության աստղը դառնա այս կյանքում ձեր մշտական ուղեկիցը, սերն ու երջանկությունը մշտապես թագավորեն ձեր սրտերում: Շնորհավորում ենք նաև տնօրեններին, ուսուցիչներին և ծնողներին` աշակերտների հասունության և դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: